Լիոնել Մեսսի, թե Կրիշտիանու Ռոնալդու հավերժական հարցերի շարքին պատկանող այս գլուխկոտրուկին պատասխանել է նաև «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան։
«Նրանք երկուսն էլ անընդհատ մտածում են միայն հաղթելու մասին։ Սակայն ի վերջո, լավագույնը նա է, ով ունի ամենաշատ «Ոսկե գնդակները»: Ուստի ինձ համար որոշակի հեռավորություն կա Լեոյի և Կրիշտիանուի միջև»,- ասել է դի Մարիան L’Equipe-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ 36-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Մեսսի և Ռոնալդուի հետ։ Կրիշտիանուի հետ Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես գալու տարիներին, իսկ Մեսսի կողքին ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կազմում։