Չարենցավանը ներկայացնող «Վանը» պայմանագիր է կնքել դարպասապահ Նարեկ Ոսկանյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել դարպասապահ Նարեկ Ոսկանյանը։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Նորավանք», «Արարատ II», «Նիկարմ», «Արարատ-Արմենիա», ֆուտբոլային ակումբներում։
Ոսկանյանը «Վան» է տեղափոխվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ 24-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Գանձասարի» կազմում մասնակցել է Առաջին խմբի առաջնության 12 հանդիպման։