«Ուրարտուի» վեց ֆուտբոլիստներ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չեն կարողացել մասնակցել էստոնական «Կալևի» դեմ Կոնֆերանցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արտագնա խաղին, քանի որ Էստոնիայի կողմից մուտքի արտոնագիր չեն ստացել:
Հայկական «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ռուս ֆուտբոլիստների համար Էստոնիա մուտքի վիզայի հարցում մերժելը կարելի է համեմատել նացիզմի հետ։ Sport Express-ին նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա է հենց նացիզմը»,- ասել է Զախարովան։
Հանդիպմանը մասնակցելու համար Դմիտրի Գունկոյի թիմի հետ Էստոնի չեն կարողացել մեկնել դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, կիսապաշտպաններ Անտոն Կիլինը և Օլեգ Պոլյակովը, ինչպես նաև հարձակվողներ Լեոն Սաբուան և Իվան Իգնատիևը։
«Ուրարտուն» այդ խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել: