«Նոայի» պորտուգալացի նորեկ Գոնսալո Գրեգորիոն բացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ մակեդոնական «Շկենդիայի» հետ խաղի հաշիվը:
29-ամյա խաղացողը որը փոխարինման էր դուրս եկել, իր առաջին գոլն է խփել հայկական թիմի կազմում՝ 80-րդ րոպեին մոտ տարածությունից գլխի հարվածով եզրափակելով «Նոայի» գրոհը:
«Նոա»-«Շկենդիա» խաղն ընթանում է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: