«Ուրարտուի» մի շարք խաղացողներ գալիք մրցաշրջանում հանդես կգան խաղային նոր համարների ներքո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Առյուծների» կազմում նոր խաղային համարներով հանդես կգան հետևյալ ֆուտբոլիստները․
Արման Ղազարյան — 4️
Ալեքսանդր Պուցկո — 5️
Լուքման Գիլմոր — 6️
Նարեկ Աղասարյան — 8️
Լեոն Սաբուա — 9️
Արտյոմ Պոլյարուս — 1️4
Անտոն Կիլին — 1️8️
Այուբ Աբու — 3️4️
Էդգար Մովսեսյան — 7️7
Իվան Իգնատև — 8️5️
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 20։30-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում «Ուրարտուն» կմրցի էստոնական «Կալևի» դեմ։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանում։