Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL-ը) դատապարտել է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստների և կոլումբացի երկրպագուների միջև 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից հետո (0։1) տեղի ունեցած ծեծկռտուքը։
«CONMEBOL-ը խստորեն դատապարտում է ֆուտբոլի վրա ազդող ցանկացած բռնության ակտ: Մեր աշխատանքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ֆուտբոլը մեզ կապում և միավորում է իր դրական արժեքներով։ Անհանդուրժողականության կամ բռնության տեղ չկա խաղադաշտում կամ դրանից դուրս»,- նշված է կոնֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտից հետո Ուրուգվայի հավաքականի խաղացողների և Կոլումբիայի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ուրուգվայցի խաղացողները բախման ժամանակ բարձրացել են տրիբունաներ։ Միջադեպին ներգրավված Ուրուգվայի հավաքականի խաղացողների թվում են եղել Դարվին Նունյեսը և Ռոնալդ Արաուխոն: