«Փյունիկը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի հանդիպումների համար:
Նշվում է, որ ծանր վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս են մնացել Լուկա Յուրիչիչը ու Վագներ Գոնսալվեշը: Սերժ Դեբլեն դեռևս լիովին չի վերականգնվել վնասվածքից, իսկ Միխայիլ Կովալենկոն թիմի հետ չի մեկնել Հունգարիա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դինամո Մինսկ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: