«Նոային» է միացել Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը կարիերան սկսել է հայրենի «Սելֆոսում», կարիերայի ընթացքում խաղացել է նորվեգական «Սարսբորգում», «Ռուսենբորգում», շվեդական «Նորչոպինգում», ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», դանիական «Օլբորգում»։
«Նոայի» նորեկը Շվեդիայի բարձրագույն լիգայում անցկացրած 84 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, Նորվեգիայի բարձրագույն լիգայում 8 գոլ է խփել 83 խաղում, 2‐ական գոլ է խփել Հունաստանի բարձրագույն լիգայում (44 խաղ) ու MLS-ում (41 խաղ):
Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում Թորարինսոնն անցկացրել է 15 հանդիպում։ 32-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել հունական Կրետեի ՕՖԻ ակումբից։