«Ինտերը» հայտարարել է «Նապոլիի» նախկին կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու հետ պայմանագիր կնքելու մասին։
30-ամյա լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Զիելինսկին միլանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել էր հուլիսի սկզբին։
Զիելինսկին «Նապոլիում» հանդես է եկել 2016 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 364 հանդիպում, դարձել 51 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
























































