Թուրինի «Յուվենտուսի» եզրային հարձակվող Ֆեդերիկո Կյեզան չի ցանկանում տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Sky Sport Italia առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի խաղացողը ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, ուստի կասկածում է հռոմեական ակումբ տեղափոխության հարցում, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ դուրս գալ եվրագավաթային գլխավոր մրցաշար: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է Կյեզային վաճառել 20 միլիոն եվրոյով և ևս 5 միլիոն եվրո նախատեսված է՝ որպես բոնուս։
Թուրինյան ակումբը ցանկանում է արագ ավարտել գործարքը, որպեսզի արագացնեն «Ատալանտայի» կիսապաշտպան Թեուն Կյոպմայերսի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կյեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։
























































