«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեն ճանաչվել է IDBank ՀՊԼ 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Իսկ ահա թիմի նորեկ Հովհաննես Հարությունյանի, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Փյունիկի» կազմում, 17-րդ տուրում «Նոայի» դարպասը խփած գոլը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն գոլ։
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը ևս ստացել է իր մրցանակը։