«Փյունիկը» ներկայացրել է նոր տնային մարզաշապիկը՝ նվիրված ակումբի 30-րդ մրցաշրջանին ազգային առաջնություններում։
«30 տարի Հայաստանի հետ: Մեր լեգենդները, ներկայիս ֆուտբոլիստները, ակադեմիայի սաները, մարզիչներն ու երկրպագուները. 30 տարբեր մարդիկ միավորվել են՝ ներկայացնելու «Փյունիկի» նոր տնային մարզաշապիկը՝ նվիրված ակումբի 30-րդ մրցաշրջանին ազգային առաջնություններում:
Ինչպիսի՜ պահեր ենք ապրել միասին, ու ի՜նչ է դեռ սպասվում: Նոր մրցաշրջանն արդեն մոտ է»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։