«Փյունիկի Աղջիկների» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման 1-ին փուլից, որտեղ հայտնվել է 6-րդ խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այնտեղ կիսաեզրափակիչում «Նռնագույնները» կմրցեն Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» դեմ, որին հաղթելու դեպքում եզրափակիչում պայքարը կշարունակեն «Մուրա» (Սլովենիա) — «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
Նշվում է, որ կիսաեզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ եզրափակիչը` սեպտեմբերի 7-ին։