«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն ճանաչվել են IDBank Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչ ու լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մայիս ամսին «Նռնագույնները» Մելիքյանի գլխավորությամբ հաղթել են առաջնության բոլոր 5 խաղերում ու նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Իսկ Յուսուֆ Օտուբանջոն այդ խաղերում աչքի է ընկել 6 գոլով:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում «Փյունիկը» վաստակած 82 միավորով հռչակվեց Հայաստանի չեմպիոն։