Corriere dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ ժամանակներս կարող է կրկին վերադառնալ Իտալիա։
Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին ցանկանում է կարիերան շարունակել «Նապոլիի» կազմում, որտեղ հնարավորություն կունենա կրկին աշխատելու Անտոնիո Կոնտեի հետ։
Հարկ է նշել, որ Լուկակուն վերջերս Կոնտեին անվանել է լավագույն մարզիչը, ում գլխավորությամբ նա հանդես է եկել։ Լուկակուի տրանսֆերային իրավունքները դեռևս պատկանում են Լոնդոնի «Չելսիին» կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
























































