Իտալացի եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզան մոտ է Թուրինի «Յուվենտուսը» լքելուն, հայտնում է լրագրող Ռոմեո Ագրեստին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան գրանդը պատրաստ է վաճառել Ֆեդերիկոյին 30 միլիոն եվրոյով։ Կիեզայի տրանսֆերը պայմանավորված է նրանով, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հետաքրքրված չէ ֆուտբոլիստի հետ աշխատանքով։
Անցած մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Բիանկոներների» կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
























































