Չարենցավանը ներկայացնող «Վանը» պայմանագիր է կնքել պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Սերոբ Գրիգորյանը։
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Պենզայի «Զենիթ», Սամարայի «Կրիլյա Սովետով II», «Շիրակ», «Փյունիկ», «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։
Գրիգորյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ավարտված մրցաշրջանում Գրիգորյանը «Ալաշկերտի» կազմում մասնակցել 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։