1.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ԱԱ-2026․ Ֆրանսիայի գերվստահ հաղթանակը, Մբապեի ու Օլիսեի ցուցանիշները

    Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր

    Պաշտոնական․ Կումանը և Նիդերլանդների հավաքականը հանդես են եկել հայտարարությամբ

    Ուզբեկ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա

    Նա իմ կուռքն է․ Սիլվա

    Հալանդը կրկնել է ԱԱ-ների ռեկորդը

    99 մլն եվրո․.. Տոտենհեմը կձևակերպի գերթանկարժեք տրանսֆեր

    Լա լիգա 26/27․ Հայտնի է՝ երբ կկայանան Էլ Կլասիկոները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ԱԱ-2026․ Ֆրանսիայի գերվստահ հաղթանակը, Մբապեի ու Օլիսեի ցուցանիշները

            Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր

            Պաշտոնական․ Կումանը և Նիդերլանդների հավաքականը հանդես են եկել հայտարարությամբ

            Ուզբեկ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա

            Նա իմ կուռքն է․ Սիլվա

            Հալանդը կրկնել է ԱԱ-ների ռեկորդը

            99 մլն եվրո․.. Տոտենհեմը կձևակերպի գերթանկարժեք տրանսֆեր

            Լա լիգա 26/27․ Հայտնի է՝ երբ կկայանան Էլ Կլասիկոները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՅԼ

                  Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

                  ԱՅԼ
                  04.07.24 / 14:43
                  0

                  ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, գրում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

                  Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները:

                  «Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում սահմանված էին լողով զբաղվելու հնարավորության ստեղծումը և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ մարզերում արդեն իսկ ունենք գործող մասնավոր լողավազաններ, որոնք ստեղծում են համագործակցության հնարավորություններ: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով՝ հատկացնելով համապատասխան ֆինանսավորում: Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները: Բավականին մեծ աշխատանք ենք արել, այդ թվում՝ այցելել մարզեր, որպեսզի համոզվենք, որ իսկապես բավարար պայմաններ կան: Այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին, այդ թվում՝ Կապանում, Էջմիածնում, Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում»,- նշել է նախարարը:

                  Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի արդյունքում ամեն տարի լող մարզաձևով զբաղվելու հնարավորություն կստանա յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 8-12 և 13-17 տարեկանները: Հաշվի առնելով պարապմունքների արդյունավետության պահանջը՝ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 է, իսկ 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կերաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից: Շահառուների թիվը կկազմի շուրջ 200 երեխա:

                  «Շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող դպրոցականները: Դիմումների ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուների ընդգրկումը՝ ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կընդգրկվեն սպասման խմբում: Կիրականացվի ծրագրի մոնիթորինգ. մեկ տարվա ընթացքում լողի երրորդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ բացակայությունների պարագայում տվյալ երեխան դուրս կգա ծրագրից՝ փոխարենը խումբը կհամալրվի սպասման խմբում ընդգրկված երեխաներից: Նախատեսվում է առանձին աշխատանք այն երեխաների հետ, որոնք լավ արդյունք կունենան և կարող են նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Մրցույթին դիմելու նախապայման է այս ուղղությամբ որակավորված մարզիչ-մանկավարժների առկայությունը: Մեկ աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար, որը հաշվարկել է՝ հաշվի առնելով գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին գործող գները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների շրջանակում:

                  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ծրագիրը, նշել է՝ պետությունը խրախուսում է, որպեսզի մասնավոր լողավազաններում ձևավորվեն լողի խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան պրոֆեսիոնալ մարզչի օգնությամբ զբաղվել լողով, իսկ ամսական վճարը կմարի պետությունը: Նպատակը՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու լողի մասսայականացումն է: Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում տարբեր մարզական կենտրոններ հիմնելու պատրաստակամության մասին, ինչից հետո մի շարք առաջարկներ են քննարկվել. «Ստանձնեցինք այդ քաղաքական հանձնառությունն ու սկսեցինք գնալ այդ ուղղությամբ: Հետո եկանք այն եզրակացության, որ եթե միլիոնավոր գումարներ ծախսենք ու ստեղծենք այդ մարզական կենտրոնները, ունենալու ենք կառավարման խնդիր: Պետք էր ունենալ այնպիսի կառավարում, որի արդյունքում կենտրոնն, իսկապես, կծառայեր համայնքին: Արդյունքում, որոշեցինք այդ ենթակառուցվածքների կառավարումը հանձնել այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունների: Մասնավոր ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա, ուստի որոշվեց գաղափարը կյանքի կոչել համաֆինանսավորման եղանակով»:

                  Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մարզերում գործող լողավազաններում ծրագիրն իրականացվում է փորձնական և դրա հաջող իրականացման դեպքում կուսումնասիրվեն մարզերում գտնվող մյուս ենթակառուցվածքները, որոնք նույն սկզբունքով կարող են շահագործվել:

                  Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մասնավոր դաշտի կողմից իսկապես մեծ հետաքրքրություն կա. «Այս ծրագրի հետ կապված կա նպատակադրում՝ հետագայում ընդլայնել մարզաձևերը, չսահմանափակվել միայն լողով և այլ ենթակառուցվածքների օգտագործման պարագայում ֆինանսավորել այլ մարզաձևերը, օրինակ՝ ֆիթնեսով զբաղվելը: Հիմնական խնդիրն այստեղ վերահսկողական մեխանիզմի փորձարկումն է. այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային հարթակ, որն ինտեգրված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, և կարողանալու ենք հետևել երեխաների ընդունման գործընթացին, նրանց հաճախումներին և սպասման խմբի ձևավորմանը: Բացի դրանից՝ առկա է որակական պահանջ. երեխաները որոշ ժամանակ անց պետք է բավարարեն նորմատիվային պահանջները: Բացի դրանից՝ լինելու են պարբերական այցեր՝ համոզվելու, որ գործընթացն իրականացվում է՝ ըստ պլանավորածի»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը:

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ԱԱ-2026․ Ֆրանսիայի գերվստահ հաղթանակը, Մբապեի ու Օլիսեի ցուցանիշները

                  01.07.26

                  Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր

                  01.07.26

                  Պաշտոնական․ Կումանը և Նիդերլանդների հավաքականը հանդես են եկել հայտարարությամբ

                  01.07.26

                  Ուզբեկ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա

                  01.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ԱԱ-2026․ Ֆրանսիայի գերվստահ հաղթանակը, Մբապեի ու Օլիսեի ցուցանիշները

                  02:54 / 01.07.26

                  Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր

                  02:14 / 01.07.26

                  Պաշտոնական․ Կումանը և Նիդերլանդների հավաքականը հանդես են եկել հայտարարությամբ

                  02:05 / 01.07.26

                  Ուզբեկ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա

                  00:45 / 01.07.26

                  Նա իմ կուռքն է․ Սիլվա

                  00:08 / 01.07.26

                  Հալանդը կրկնել է ԱԱ-ների ռեկորդը

                  00:05 / 01.07.26

                  99 մլն եվրո․.. Տոտենհեմը կձևակերպի գերթանկարժեք տրանսֆեր

                  23:41 / 30.06.26

                  Լա լիգա 26/27․ Հայտնի է՝ երբ կկայանան Էլ Կլասիկոները

                  23:28 / 30.06.26

                  Պաշտոնական․ Նոան ևս մեկ նորեկ ունի

                  23:08 / 30.06.26

                  🎥 ԱԱ-2026․ Վիկինգները շարունակում են նավարկությունը, Նորվեգիան 1/8-րդ եզրափակիչում է

                  22:58 / 30.06.26

                  Սպերցյանը հետաձգո՞ւմ է տեղափոխությունը Ալ Ահլի․ Եվրոպայից առաջարկ կա

                  22:35 / 30.06.26

                  Կվարացխելիան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

                  22:08 / 30.06.26

                  🎥 Մեսսին և Սփայդերմենը․․․ Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում

                  21:45 / 30.06.26

                  Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

                  21:18 / 30.06.26

                  Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

                  21:07 / 30.06.26

                  Պաշտոնական․ Չորս ֆուտբոլիստ լքել է Ինտերը

                  20:41 / 30.06.26

                  Պաշտոնական․ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց իսպանական գրանդ

                  20:00 / 30.06.26

                  Ալվարեսը չի մասնակցել Ատլետիկոյի՝ 2026/27 մրցաշրջանի համազգեստի շնորհանդեսին

                  19:18 / 30.06.26

                  Միլանը հայտարարել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին

                  18:29 / 30.06.26

                  Daily Mail․ Իսպանիայի հավաքականի առաջատարներից մեկը վիրահատության կենթարկվի

                  18:15 / 30.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Թագավոր Կաձյուն դեռ ֆուտբոլում է․ 59-ամյա ֆուտբոլիստը 42-րդ մրցաշրջանը կանցկացնի կարիերայում

                  21:45 / 25,06,26

                  Կարդալ ավելին

                  ԱԱ-2026․ Երկրորդ տուրի խաղացանկը

                  01:13 / 19,06,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  🎥 Մեսսին և Սփայդերմենը․․․ Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում

                  21:45 / 30.06.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Ծառուկյանը Նինա Դրամային ցույց է տվել Հայաստանում գտնվող իր շքեղ առանձնատունը

                  20:15 / 21.06.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.