ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ուժերը կչափի էստոնական «Թալին Կալև» թիմի հետ։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցակցին։
Ակումբը հիմնադրվել է 1911 թվականին և վերականգնվել 2002 թվականին։ Ակումբը ներկայումս հանդես է գալիս Պրեմիում լիգայում և տնային հանդիպումներն անցկացնում է «Կալևի» կենտրոնական մարզադաշտի արհեստական խոտածածկի վրա։ Մայրաքաղաքը ներկայացնող ակումբը դարձել է Էստոնիայի չեմպիոն 1923 և 1930 թվականներին։
«Կալևը» վերադարձավ Էստոնիայի ֆուտբոլային քարտեզ՝ որպես ֆուտբոլային ակումբ 2002 թվականին, և սեպտեմբերի 1-ին հռչակվեց անկախ ակումբ։ Հիմնադիրներն էին Ռեյն-Վելլո Օյավարեն, Մատի Լիմը, Կաիդո Մյագին և Ռայմո Նիուն։
2007 թվականին Էստոնիայի առաջնության բարձրագույն խմբում զբաղեցրել է 6-րդ տեղը։ 2009 թվականի մրցաշրջանի վերջում ակումբը զբաղեցրեց 10-րդ տեղը «Մեյստրիլիգայում» և տեղափոոխվեց երկրորդ խումբ։ 2014 թվականին մայրաքաղաքային ակումբը վերադարձավ Էստոնիայի բարձրագույն առաջնություն, իսկ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Սերգեյ Զամոգիլնին։ Մրցաշրջանի վերջում թիմը զբաղեցրեց վերջին տեղը և կրկին լքեց ամենաբարձր առաջնությունը։
2017 թվականի հունվարին «Coolbet» բուքմեյքերական ընկերությունը դարձավ ակումբի հովանավորը, և միևնույն ժամանակ էստոնական ֆուտբոլի լեգենդներից Ռագնար Կլավանը դարձավ ակումբի նախագահը, որը նաև 2016-2018 թվականներին համարվել է անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ։ «Կալևը» 2016/17 թվականների մրցաշրջանն ավարտեց Էստոնիայի առաջին խմբի երկրորդ տեղում և 2018 թվականին իրավունք ստացավ հանդես գալ երկրի բարձրագույն առաջնությունում։ Նույն թվականի նոյեմբերին թիմը գլխավորում էր Արգո Արբայթերը։
Տալլինը Էստոնիայի մայրաքաղաքն է և էստոնիայի ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Էստոնիայի հյուսիսում՝ ֆիննական ծոցում։
«Կադրիորգ» ստադիոնը բազմաֆունկցիոնալ ստադիոն է, ներկա ժամանակում այն օգտագործվում է հիմնականում ֆուտբոլային խաղերի համար։ Այն տեղավորում է 5000 հանդիսական։
Առաջին հանդիպումը մեր թիմի համար կլինի արտագնա և կկայանա հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։30-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին։