42 տարեկան հասակում սպանվել է ձողաացատկի աշխարհի չեմպիոն հարավաֆրիկացի Ժակ Ֆրեյթագը, հայտնում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կայքը ։
Մարզիկը մի քանի շաբաթով համարվում էր անհետ կորած։ Հուլիսի 3-ին նրա դիակը հայտնաբերվել է հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Հարավաֆրիկյան ոստիկանությունը սպանության վերաբերյալ հետաքննություն է սկսել։
Ֆրեյթագը 10 մարզիկներից մեկն է, ում հաջողվել է անհատական կարգի աշխարհի չեմպիոն դառնալ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մակարդակներում: