Պորտուգալիայի Բարձրագույն լիգայից «Նոա» է տեղափոխվել Մաթեուս Այասը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բրազիլացի հարձակվողը հայրենի «Պրոնտե Պրետայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում ու Անգլիայում: 2017 թվակակին տեղափոխվել է Իսպանիա, որտեղ խաղացել է «Գրանադայի» 2-րդ թիմում։ Իսպանական թիմերից Այասը հանդես է եկել «Ֆուենլաբրադայում», «Վալենսիա Մեստալիայում», «Միրանդեսում», «Ռեալ Օվեդոյում», «Ռասինգում»։
Անգլիական ակումբներից խաղացել է «Ուոթֆորդի» մինչև 23 տարեկանների թիմում։ Իսպանական 2-րդ լիգայում մեր թիմի նորեկն անցկացրել է 87 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը
«Նոա» է տեղափոխվել պորտուգալական Բարձրագույն լիգայի «Մորեիրենսեից»։
«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ նոր ճանապարհ սկսել: Ակումբի մի մասնիկը լինելու համար պետք է գերազանցել սեփական սահմանները և միասնաբար հասնել բարձունքների»,-երևանյան թիմին միանալուց հետո ասել է բրազիլացի հարձակվողը: