«Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հենակետային կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան կարիերան շարունակելու համար ընտրել է «Միլանը», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացիները 25 միլիոն եվրո են առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ենթադրվում է, որ «Մոնակոն» կընդունի այդ առաջարկը, սակայն Ֆոֆանայի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի Գերմանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները, սակայն նա նախընտրել է «Միլանը»։
Այս մրցաշրջանում Ֆոֆանան «Մոնակոյի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։