«Յուվենտուսի» 24-ամյա հարձակվող Մոյզե Քինը կդառնա «Ֆիորենտինայի» խաղացող։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացին երկարաժամկետ պայմանագիր կկնքի մանուշակների հետ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը «Ֆիորենտինայի» համար կարժենա 13 միլիոն եվրո, սակայն լրացուցիչ պայմանների պահպանման դեպքում արժեքը կարող է հասնել 18 միլիոն եվրոյի:
Քինը «Յուվենտուսի» սան է, որտեղ նա ակադեմիայից բարձրացել է հիմնական թիմ:
























































