ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիայի» դեմ խաղը «Նոան» կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:
Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին 22:00՝ Սկոպյեում, «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում: