Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար: Կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«Մհեր Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է փաստաթղթում։
Մայիսին Ռուսաստանի Դաշնության սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։
Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։