«Ռոման» իր կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
40-ամյա իտալացին գլխավորել է «Ռոման» 2024 թվականի հունվարին Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո:
Նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ տեղը։