Հայաստանի փոխչեմպիոնը՝ «Նոան», ուսումնամարզական հավաքի է մեկնել Սերբիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երևանյան ակումբը հավաքի շրջանակում նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ նախատեսում է անցկացնել ընկերական հանդիպումներ։
Հիշեցնենք, որ «Նոան» Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում վաստակեց 80 միավոր՝ ընդամենը 2 միավոր զիջելով չեմպիոն «Փյունիկին»։