Կայացել է վոլեյբոլի Ազգերի լիգայի 2024 թվականի կանանց հավաքականների եզրափակիչ հանդիպումը։
Իտալիայի հավաքականը չորս սեթում հաղթել է ճապոնացի վոլեյբոլիստներին։ Հանդիպումն ավարտվել է 3:1 (25:17, 25:17, 21:25, 25:20) հաշվով՝ հօգուտ իտալացիների։
Ավելի վաղ Լեհաստանի կանանց հավաքականը նվաճել էր բրոնզե մեդալներ և կրկնել Ազգերի լիգայում անցած տարվա իր լավագույն նվաճումը։
Երրորդ տեղի համար խաղում Լեհաստանի ներկայացուցիչներն ուժեղ գտնվեցին Բրազիլիայի թիմից։ Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով։