Կազանում ավարտված ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ելույթներն ավարտել է 1 ոսկե և 7 բրոնզե մեդալով:
Վերջին բրոնզե մեդալը մեր թիմի կազմում նվաճել է Նարեկ Հակոբյանը՝ կուրաշ (կոխ ըմբշամարտ) մարզաձևի 65 կգ քաշային կարգում կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հայաստանի հավաքականը 90 երկրների պայքարում 8 մեդալով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերում