Շոտլանդիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի 3 խաղերի ընթացքում մրցակիցների դարպասի ուղղությամբ հարվածել է ընդամենը 17 անգամ, ինչը համարվում է մրցաշարի հակառեկորդ։
Եվրոպայի առաջնություններում խմբային փուլը սկսվել է կիրառվել 1980 թվականից ու այդ պահից ի վեր սա խմբային փուլի 3 խաղերում գրանցված վատագույն արդյունքն է՝ Եվրո-2016-ում Հյուսիսային Իռլանդիայի արդյունքի հետ միասին։
Ընթացիկ Եվրոյում միայն 2 դեպք է եղել, երբ թիմը առաջին խաղակեսում չի կարողացել հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ. 2 դեպքում էլ դա եղել է Շոտլանդիան։