Շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Գերմանիայի դեմ ոչ-ոքիի (1:1) մասին։
«Ցավալի է բաց թողնել հաղթանակը հենց վերջում։ Այս հանդիպմանը մենք բնավորություն ցույց տվեցինք, հիանալի տիրեցինք գնդակին և լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Մենք միավոր ունենք և կարող ենք գոհ լինել։ Բոլորը հասկանում են, թե որքան ուժեղ է Գերմանիայի հավաքականը»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Գերմանիան (7 միավոր) զբաղեցրեց առաջին տեղը A խմբում: Շվեյցարիան 5 միավորով 2-րդ տեղում է։























































