Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի մասնակցել ազգային հավաքականի այսօրվա մարզմանը Լեհաստանի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղից առաջ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Մադրիդի «Ռեալի» խաղացողը թեթև անհարմարություն է զգում աջ կոճի հատվածում, որն ամենայն հավանականությամբ լուրջ չէ: Կամավինգայի վերադարձը Ֆրանսիայի հավաքականի մարզումներին սպասվում է հաջորդ երկուշաբթի։
Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացիները Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Ֆրանսիայի հավաքականը երկու խաղից հետո D խմբում չորս միավորով երկրորդ տեղում է, իսկ Լեհաստանը, նույնքան խաղերից հետո ոչ մի միավոր չվաստակելով, չորրորդ տեղում է և այլևս հնարավորություն չունի մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու: