Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի լողի ֆեդերացիան ներկայացնում է մեր մարզիկների արդյունքները։
Արթուր Բարսեղյան՝ 100մ ազատ ոճ 0.49.96, 825 միավոր,
200մ ազատ ոճ 1.53.47,
50 մ դելֆին 0.24.48,
100մ դելֆին 0.54.56։
Վարսենիկ Մանուչարյան՝ 50մ ազատ 0.27.44,
50մ դելֆին 0.28.16 ՀՀ ռեկորդ,
100մ դելֆին 1.01.48. 734 միավոր, ՀՀ ռեկորդ։
Անի Պողոսյան՝ 50մ ազատ ոճ 0.27.61,
100մ ազատ ոճ 0.58.24 ՀՀ ռեկորդ,
200մ ազատ ոճ 2.10.50։
Դիանա Մուսայելյան՝ 50 մ թ/լ 0.31.87,
100մ թ/լ 1.09.54,
200մ հ/լ 2.24.48 ։Դուրս եկավ կիսաեզրափակիչ և գրավեց 13֊րդ տեղը։
Եվա Կարապետյան՝ 50մ դելֆին 0.29.33,
100մ դելֆին 1.04.71։
Չորս աղջիկները թարմացրել են երեք փոխանցալողի ռեկորդներ`4×100մ ազատ ոճ 4.01.19,4×200մ ազատ ոճ 9.02.18,4×100մ համալիր փոխանցալող 4.27.12։
Պարզվեց նաև Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող թեկնածու մարզիկների անունները։ Ամենից բարձր միավորներ վաստակեցին Արթուր Բարսեղյանը 825 միավոր և Վարսենիկ Մանուչարյանը 734 միավոր։ Վաղը մարզիկները կվերադառնան հայրենիք։