Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի վիճակի մասին, որն ավելի վաղ կոտրել էր քիթը Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Նիդեռլանդների հետ խաղից հետո (0:0)։
«Ես բլեֆ չէի անում Կիլիանի իրավիճակի վերաբերյալ։ Նա լավ է, օրեցօր լավանում է: Եթե վճռորոշ հանդիպում լիներ, ես երկու անգամ կմտածեի՝ նրան դաշտ դուրս բերե՞լ, թե՞ ոչ»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն: