«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը չի մտածում ակումբից հեռանալու մասին։ Այս մասին հաղորդում է Sport1.de-ն։
Ըստ աղբյուրի, կիսապաշտպանը գիտի, որ շահեկան դիրքում է և լավ հեռանկարներ ունի թոփ-ակումբ գտնելու հաջորդ ամառ՝ «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Եթե նա անվճար հեռանա, ապա նա կարող է հույս դնել գեղեցիկ բոնուսի վրա: Այնուամենայնիվ, «Բավարիան» չի բացառում Կիմիխի վաճառքն այս ամառ: Մյունխենցիները ձգտում են կրճատել ծախսերը, իսկ Ջոշուան ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է։