Շտուտգարտի գլխավոր երկաթուղային կայարան ժամանելուն պես ձեզ կդիմավորի Ջամալ Մուսիալան, ավելի ճիշտ՝ այնտեղ տեղադրված նրա անունով ցուցանակը՝ որպես հիշեցում, որ «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնվել է այս քաղաքում:
Նման ցուցանակների տեղադրումը խոշոր մրցաշարերի ժամանակ գերմանական երկաթուղու աշխատանքային վաղեմի ավանդույթներից է: Իհարկե, ոչ բոլորին է բախտ վիճակվում արժանանալ նման պատվի, այլ միայն ընտրյալներին։
Հիշեցնենք, որ 21-ամյա խաղացողը Եվրո-2024-ի շրջանակում «Բունդեսթիմի» կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։