Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Արգենտինայի հավաքականն Ատալանտայի «Մերսեդես-Բենց» մարզադաշտում անցկացրել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության բացման հանդիպումը՝ մրցելով Կանադայի հետ:
Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
49-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը բացել է խաղի հաշիվը։ 89-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեծացրել է թիմի առավելությունը՝ դարպասը գրավելով Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո։
Արգենտինայի և Կանադայի խմբում են նաև Պերուի և Չիլիի հավաքականները։ Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ը: 16 թիմեր բաժանված են չորս խմբերի:
Ամերիկայի գավաթի ներկայիս հաղթողը Արգենտինայի հավաքականն է։ 2021 թվականին Բրազիլիայում անցկացված մրցաշարի եզրափակչում Արգենտինան Դի Մարիայի գոլի շնորհիվ նվազագույն 1։0 հաշվով հաղթել է Բրազիլիային։
























































