«Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը խոսել է հայ 20-ամյա կիսապաշտպան Արթուր Սերոբյանի՝ «Կռիլյա Սովետով» հնարավոր տեղափոխության մասին։
«Որքան գիտեմ, Արթուր Սերոբյանն այժմ Երևանում է։ Մեր ակումբը «Կռիլյա Սովետովից» պաշտոնական նամակ չի ստացել։ Շատ ակումբներից խոսակցություններ կան, բայց երբ մենք դա պաշտոնապես ստանանք, այն ժամանակ բոլորը կիմանան այդ մասին»,- Metaratings.ru-ին ասել է Գալստյանը:
Հիշեցնենք․ որ Սերոբյանը «Արարատ-Արմենիա» ակադեմիայի սան է և հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Կիսապաշտպանը 55 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 350 հազար եվրո։