«Փյունիկի» ֆուտբոլիստ Հրաչյա Սարգսյանը հանդես կգա ԲԿՄԱ-ում զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
18-ամյա պաշտպանը Հայաստանի Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է այս տարի, ինչպես նաև թիմի հետ հռչակվել Հայաստանի չեմպիոն:
Սարգսյանը այս տարի առաջին անգամ նաև հրավեր է ստացել Հայաստանի Մ19 հավաքականից: