16-րդ անգամ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Փյունիկն» առաջնության ամենաարդյունավետ թիմն էր՝ 84 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այս մասին հայտնում է Armenian Premier League-ի ֆեյսբուքյան էջը:
Չեմպիոնը նաև ամենահուսալի պաշտպանությունն ուներ՝ սեփական դարպասը բաց թողնելով 28 գոլ:
Փյունիկցիներն ընդամենը 2 պարտություն են կրել, ինչը լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների շրջանում: Ընդ որում սեփական դաշտում չեմպիոնն անպարտելի էր: