«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը կիսվել է միլանյան ակումբի մասին իր կարծիքով՝ ասելով, որ թիմում իրեն զգում է ինչպես տանը։
«Ինտերում» ինձ զգում եմ ինչպես տանը։ Մենք բոլորս մեկ ընտանիք ենք։
Մենք երկար ժամանակ խոսում էինք պայմանագրի երկարաձգման մասին, սակայն ակումբը ֆինանսական դժվարություններ ուներ։
Ակումբն այժմ նոր սեփականատեր ունի։ Բայց Եվրոպայի առաջնության ժամանակ կամ գուցե դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Դումֆրիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դիմարցիոն։
























































