Արտյոմ Ավանեսյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ կիսապաշտպանը Մոսկվայի ԲԿՄԱ–ի սան է։ Վերջին 4 մրցաշրջանում Ավանեսյանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, խաղալով «Փյունիկում» ու «Արարատ–Արմենիայում»։
Հայաստանի բարձրագույն լիգայում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 122 խաղ ու դարձել 9 գոլի հեղինակ։
Արտյոմ Ավանեսյանը խոսել է կարիերայի նոր փուլի մասին.
«Ուրախ եմ, որ այստեղ եմ։ Սա ինձ համար նոր մարտահրավեր է, որից ես անպայման կօգտվեմ։ Առա՛ջ, «Նոա»: