«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի հարձակվող Արտյոմ Պոլյարուսի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական «Ալեքսանդրիա», ռուսական «Խիմկի», «Ախմատ», ինչպես նաև լեհական «Թերմալիցա» և «Զագլեբիե Սոսնովեց» ակումբներում։
Պոլյարուսը երևանյան ակումբ է տեղափոխվել «Զագլեբիե Սոսնովեցից», որտեղ ավարտված մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։