Շվեյցարիայի Նյոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2024-25 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
«Ուրարտուի» մրցակիցը ԿԼ-ի որակավորման առաջին փուլում կլինի Էստոնիան ներկայացնող «Կալև Թալին» ակումբը։
Նույն փուլում «Նոայի» մրցակիցը կլինի Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա» ակումբը:
Հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին և 18-ին։
«Նոան» առաջին հանդիպումը կանցկացնի տանը, «Ուրարտուն»՝ մրցակցի հարկի տակ։
Հայաստանի երրորդ ներկայացուցիչը` «Արարատ-Արմենիան» հանդես կգա որակավորման երկրորդ փուլում։