Շվեյցարիայի Նյոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2024-25 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կմրցի Բելառուսը ներկայացնող Մինսկի «Դինամոյի» հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 9/10-ին և 16/17-ին։
Հանդիպումների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին։