«Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալացիները չեն ցանկանում վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստի պայմանագրում ֆիքսված է տրանսֆերի փոխհատուցման գումար, որը կազմում է 175 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ սաուդյան ակումբը կարող է օգտագործել այս տարբերակը Լեաուին ձեռք բերելու համար։ Ինքը՝ պորտուգալացին, հիմա պատրաստ չէ տրանսֆերի մասին մտածել, քանի որ կենտրոնացած է Եվրոպայի առաջնության վրա, և որոշում կկայացնի միայն մրցաշարի ավարտից հետո։
Այս մրցաշրջանում Լեաոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
























































