Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կիսվել է իր կարծիքով Եվրո-2024-ում Իտալիայի հավաքականի դեբյուտային խաղի մասին Ալբանիայի հետ, որը կկայանա վաղը՝ հունիսի 15-ին։
«Ես դժվար խաղ եմ ակնկալում, քանի որ Սիլվինյոն լավ է կազմակերպել Ալբանիայի հավաքականը: Նրանք կարող են շատ բաներ անել խաղադաշտում։ Նրանք ունեն մի քանի խաղացողներ, ովքեր խաղում են Ա Սերիայում և շատ լավ գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ։ Արդյունքում շատ բաց հանդիպում է լինելու։ Մենք պետք է խաղանք՝ հիշելով, որ մենք Իտալիան ենք։ Մենք պետք է թիմով խաղանք հանդիպման յուրաքանչյուր պահի»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։