Իտալական «Մոնցան» հայտարարել է Ալեսանդրո Նեստային թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
48-ամյա իտալացին կնքել է մեկ տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Մոնցան» նախկինում մարզել է Ռաֆայել Պալադինոն: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 12-րդ տեղը Իտալիայի Ա Սերիայում:
Նեստայի վերջին աշխատավայրը եղել է «Ռեջիանան», որը հանդես է գալիս Սերիա Բ-ում:
























































