Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Իտալիայի հավաքականի կարգավիճակի մասին առաջիկա Եվրո-2024-ում։
«Կարծում եմ, որ Իտալիայի հավաքականը թերագնահատված է: Այն շատ մրցունակ թիմ է։ Այս տղաների մարդկային մակարդակը նույնպես ինձ ամենից շատ է դուր գալիս։ Կա խոնարհություն և աշխատասիրություն: Բացի այդ, կան չորսից վեց առաջատարներ, լավագույն խաղացողներ: Այսպիսով, Իտալիան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ մրցելու համար»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում TMW-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։