Փարիզի 7-րդ թաղամասում (Էյֆելյան աշտարակի հարևանությամբ) երեք տարի առաջ է ստեղծվել Grand Palais Ephemer ցուցահանդեսային համալիրը: Օլիմպիական խաղերի անցկացման համար համալիրը կվերափոխվի և այդ ասպարեզում կանցկացվեն ըմբշամարտի և ձյուդոյի մրցումները, իսկ ինը հազար հանդիսականի համար կտեղադրվեն շարժական տրիբունաներ։
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ վայրում զբոսաշրջիկների մեծ հոսք կա։
Grand Palais Ephemer — ը զբաղեցնում է 10000 քառակուսի մետր տարածք: Այն համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է և ավելի հաճախ օգտագործվում է որպես ցուցահանդեսային սրահ։
Այդ հաստատությունում անցկացվում են Hermès Thoroughbred, Chanel-ի նորաձևության ամենամյա ցուցադրությունները, Փարիզի նորաձևության շաբաթը, ինչպես նաև բազմաթիվ գալա համերգներ, կոնֆերասներ և արվեստին վերաբերող միջոցառումներ: